ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ձգտում են «հեղափոխության» վերջնանպատակին

Ձգտում են «հեղափոխության» վերջնանպատակին
16.09.2023 | 15:14

Տեղի «հեղափոխականների» (կազմակերպողների և իրականացնողների) փրկությունը Հայաստանի կործանման մեջ է, իսկ դրան հասնելու համար պետք է ձգտեն «հեղափոխության» վերջնանպատակին՝ հանել Ռուսաստանին տարածաշրջանից՝ մոռանալով, որ Ռուսաստանում 2023 թվականն է, ոչ թե՝ 1920 կամ 1991:

Լսելով «հեղափոխության» առաջնորդի վերջին ելույթը՝ վերահաստատում եմ՝ Թալեաթ, Ջեմալ ու Էնվեր փաշաները միասին այնքան բարոյական և նյութական վնաս չեն տվել Արևմտյան Հայաստանին և արևմտահայությանը, որքան Նիկոլ Փաշինյանը՝ Արևելյան Հայաստանին և արևելահայությանը:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2873

Մեկնաբանություններ